Թերթը գրում է, որ  այն տեղեկությունը, որ կոալիցիոն բանակցությունների ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը թիվ 21 ընտրատարածքը (Արմավիրի մարզ), որտեղից գործող պատգամավորը ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն է, զիջել է ՀՀԿ-ին, երեկ հաստատվեցին նաեւ պաշտոնապես: Այն տեղեկությունը, թե Ռուստամ Գասպարյանը, որը մինչեւ վերջերս հայտարարում էր, որ մեծմասնականով կրկին առաջադրվելու է նույն ընտրատարածքում՝ այս անգամ չի առաջադրվելու, եւս պաշտոնապես հաստատվեց: Այն տեղեկությունը, որ սույն ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշել է Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի փոխարեն առաջադրել Ալիկ Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին, նույնպես հաստատվեց: Երեկ Ալիկ Պետրոսյանը պատասխանել է թերթի հարցերին: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

- Պարոն Պետրոսյան, մեր տեղեկությունը սա է` Հանրապետականը որոշել է, որ թիվ 21 ընտրատարածքում մեծամասնականով ձեզ է առաջադրելու և ձեզ է սատարելու: Ինչպե՞ս ստացվեց, որ նման որոշում կայացվեց, որովհետև մինչև վերջերս խիստ վիճելի էր այդ ընտրատարածքը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև:

Հանրապետական կուսակցության նախագահը նախնական որոշում է կայացրել, որ 21-րդ ընտրատարածքում ես պետք է առաջադրվեմ, բայց ինձ թվում է, որ վերջնական որոշումը, այսինքն` պաշտոնական ներկայացումը, որը պետք է լինի մարտի 12-20-ը, այդ ժամանակ նոր հստակ պարզ կդառնա: