Հայաստանի տարածքում, այսօր` մարտի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:
Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ռյա Թազա եւ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհերով երթեւեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստաբնի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսքի վտանգ:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաեւ 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար:




























