Երեւանում, փետրվարի 29-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի 65 շենքի 96-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը եւ ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 76-ամյա Վեհանուշ Հալաջյանին, ում «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն:




























