Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղություններով այսօր` մարտի 1-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը ներքին հրահանգ է տրվել՝ «հաշվի առնելով խառը իրավիճակը» լինել առավել զգոն հասարակական կարգ ու կանոնի պաշտպանության նկատմամբ:

Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է.

«Սույնով Կազմակերպությունը հրապարակայնորեն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը եւ խնդրում տրամադրել պարզաբանումներ հետեւյալի մասին.

1. ինչո՞վ է բնութագրվում կամ ինչո՞վ է պայմանավորված «խառը իրավիճակը»

2. ո՞ւմ կողմից եւ հստակ ի՞նչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ

3. եթե չկա նման հրահանգ, ապա ինչո՞վ է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը, որը նաեւ հիմնավորում է ոստիկանության  աշխատակիցների հատուկ գրաֆիկով աշխատանքը»: