Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում, փետրվարի 23-28-ին, տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության հերթական խորհրդի նիստը «Europe under Reconstruction» թեմայով:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւս ստացել էր հրավեր մասնակցելու այդ հանդիպմանը: Ծրագրում նախատեսված էր նաեւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 2 ելույթ` ինչպես միայն նախագահության անդամների, այնպես էլ բոլոր մասնակիցների համար:
Նախագահության ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ելույթից հետո հնչեցին նախագահության անդամների հարցերը, որոնց միջոցով նրանք ստեղծել են կազմակերպության մասին հստակ պատկերացում:
Հիմնական նիստի ժամանակ նորից ներկայացվել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ինչի արդյունքում քննարկվել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մասնակցության հարցը ԵԺԿ երիտասարդական կազմակերպության հետագա հավաքներին:
101 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ արդյունքով ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հնարավորություն է ստացել մասնակցելու ԵԺԿ երիտասարդական կազմակերպության հետագա հավաքներին, իսկ սեպտեմբերյան հավաքին օրակարգում կլինի նաեւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը անդամության հարցը:
Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Վրաստանը իրավունք չի ստացել մասնակցելու հետագա միջոցառումներին, իսկ Ուկրաինան հնարավորություն է ստացել միայն շարունակել մասնակցելու միջոցառումներին, առանց անդամության հայտը քննարկելու պայմանի:
Ի դեպ այդ հավաքին Հայաստանից մասնակցության հրավեր էր ստացել միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:




























