«Կենգուրու 2012» դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի մասնակցելու է ավելի քան 36 հազար երեխա` Հայաստանի եւ Արցախի մոտ 900 դպրոցներից:

Նշենք, որ արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է «Կենգուրու» մրցույթը:

Վաճառքում են «Կենգուրուի» խնդրագրքերը, որտեղ ամփոփված են 2008-2009 թթ. եւ 2010 թ. ավելի քան 400 խնդիրներն՝ իրենց լուծումներով: Դրանք կարող են ծառայել որպես օժանդակ նյութ՝ արտադասարանային պարապմունքներ անցկացնելու, մաթեմատիկայի օլիմպիադաներին, «Կենգուրու» մրցույթին նախապատրաստվելու համար: «Կենգուրուի» խնդրագրքերը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներից:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո: