Հայաստանի միջազգային պահուստները 2012 թ. հունվարին կազմել են 1.82 մլրդ դոլար: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկից: Նշենք, որ 2011 թ. հոկտեմբերի դրությամբ, Հայաստանի միջազգային պահուստները կազմում էին 1.95 մլրդ դոլար (հետեւաբար` եռամսյակի ընթացքում պահուստները նվազել են մոտ 130 մլն դոլարով):

Հայաստանի միջազգային պահուստներից 1.23 մլրդ դոլարը կամ 67.5 %-ը պահվում են արժեթղթերի տեսքով: Ընդ որում` արժեթղթերով պահվող պահուստների ծավալը եռամսյակի ընթացքում նվազել է մոտ 210 մլն դոլարով:

Փոխարենը միջազգային պահուստներում աճում են դրամական միջոցները: 2012 թ. հունվարին դրանք կազմել են 521 մլն դոլար, որը 26 մլն դոլարով գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշը: