«Լավ չես հասկանո՞ւմ, աղջիկ ջան, որ քո հետ խոսալու բան չունեմ»,-երեկ մեր թերթի թղթակցին հեռախոսով պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` Նովոն, երբ լրագրողը փորձել է պարզել` վերջապես առաջադրվելո՞ւ է Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում, թե՞ ոչ: «Նշենք, որ խոսքն այն մասին `, որ այստեղ որոշվել ` խաղից հանել երկու թեկնածուներին էլ` ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանին եւ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանին, եւ ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանի թեկնածությունն է առաջ քաշվել: Բայց դրանից հետո Նահապետ Գևորգյանը կրկին հայտարարել էր, թե ինքն առաջադրվելու է: Մեր զանգելու պատճառը դա էր: Սակայն նախօրեին Նովոն պատգամավորներից մեկի մոտ արդարացել է. «Ես էսքան ժամանակ ինձ ճիշտ եմ պահել` ոչ մի լրագրողի հարցազրույց չեմ տվել»: Փաստորեն, նրա պատկերացմամբ` ճիշտ պատգամավորը նա է, ով հարցազրույցներ չի տալիս»,- գրում է «Հրապարակ»-ը:




























