Երեւանում, մարտի 1-ին, ժամը 17.20-ին, «Դեու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Դեու Նեքսիա»-ի վարորդը եւ 9-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: