Երեւան-Այնթապ-Արտաշատ ճանապարհի 6-րդ կմ-ին, մարտի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դեու Նեքսիա» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























