Երեւանում, մարտի 1-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները Նոր-Արեշի 35-րդ փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Կարեն Թադեւոսյանին, ով փետրվարի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Թադեւոսյանը ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 53-ամյա Եվգենի Կարապետյանին, ով 2003 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: