Երեւանում, այսօր` մարտի 2-ին, ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Սարալանջի պողոտայում` «Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշահամալիրի» մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ առաջնամասով կախվել դեպի հարակից ձորակը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ

դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 1-ի երեկոյան, Սարալանջի պողոտայում` «Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշահամալիրին» հարակից մասում, դեռեւս չպարզված հանգամանքներում Mitsubishi Pajero մակնիշի 11 ՕԼ 770 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել հարակից ձորակը:

Մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը շտապօգնության բրիգադների կողմից վարորդ, 33-ամյա Արարատ Խ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ուղեւոր 29-ամյա Յ. Ի.-ն` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները եւ հրշեջ-փրկարարները իրականացրել են կանխարգելիչ աշխատանքներ` հետագա պայթյունից խուսափելու համար: