Հացահատիկի (ցորեն, գարի, եգիպտացորեն) բերքը 2011 թ. Հայաստանում կազմել է 440 հազ. տոննա` 2010 թ.  326 հազ. տոննայի դիմաց: Այդ մասին, այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Հայաստանը տարեկան ներկրում է 325-400 հազ. տոննա ցորեն: Ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագիրը ենթադրում է առաջիկա տարիներին ցորենի տարեկան բերքը հասցնել տարեկան 350 հազ. տոննայի` 2010 թ. 150 հազ. տոննայի համեմատ:

Սերմնաբուծության զարգացման ծրագրեր կիրականացվեն նաեւ եգիպտացորենի եւ գարու ոլորտներում:

Նախորդ տարիների համեմատությամբ արդեն իսկ 20 հազ. հա ավելի աշնանացան է կատարվել, իսկ ձմռան բնակլիմայական պայմանները բարենպաստ են աշնանացանի համար: