Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում, 27-ամյա մոդել Եկատերինա Մորկովկինան ուշ գիշերին պատուհանից դուրս է նետել իր 4 ամսական երեխային: «Իզվեստիայի» տվյալներով, 14-րդ հարկի պատուհանից դուրս նետված երեխան տեղում մահացել է:
Դրանից հետո կինը հանգիստ պարկել է քնելու:
Մարկովկինան այսպիսի քայլի է գնացել, քանի որ որդին բարձր ձայնով լալիս էր եւ թույլ չէր տալիս նրան քնել:
Երեխայի մարմինը առավոտյան հայտնաբերել են դպրոցականները:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», մանկասպանն աշխատում է մոդելային բիզնեսում, ինչպես նաեւ նկարահանվում է հեռուստատեսային գովազդներում եւ հագուստի կատալոգների համար:
Փաստի աթիվ քրեական գործ է հարուցվել. մոդելին սպառնում է ցմահ ազատազրկում:




























