Ամերիկյան հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է հարսանեկան նվերները բարեգործության տալ:

Ինչպես հաղորդում է US Weekly-ն, հեռուստաաստղը որոշել է կրկնապատկել նվերների գումարը (100 հազար դոլար) եւ 200 հազար հատկացնել Dream Foundation-ին: Նա նաեւ շնորհակալական նամակ է ուղարկել բոլոր հյուրերին:

Նախկին կնոջ որոշումը տխրեցրել է Քրիս Համֆրիսին, ով նշել է, թե Քիմը պետք է վերադարձնի նվերները հյուրերին:

Նշենք, որ 31-ամյա աստղը բաժանվել է 72-օրյա ամուսնությունից հետո, պատճառը «անհաղթահարելի տարաձայնություններն են»: