81-ամյա ամերիկուհի Լուիզա Վայթը դարձել է ԱՄՆ-ում հայտնի PowerBall  վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր մրցանակակիրը:

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, հղում անելով Reuters-ին, թոշակառուն գնել է երջանիկ տոմսը, երբ գնացել է մթերքներ գնելու, սակայն որոշել է այդ մասին տնեցիներին ոչինչ չասել: Խաղարկությունից առաջ նա տոմսը դրել է Աստվածաշնչի մեջ եւ քնել: Իսկ առավոտյան իմացել է իր հաղթանակի մասին: 

«Ես շատ երջանիկ եմ իմ եւ ընտանիքիս համար: Մեզ իսկապես օրհնել է Աստված», - հայտարարել է նա: