Լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը, մոր մահից մեկ ամիս անց անկեղծ հարցազրույց է տվել Օփրի Ուինֆրիի շոուի ժամանակ:
Նա պատմել է մոր հետ անցկացրած վերջին ժամերի մասին եւ նշել, որ ցանկանում է գնալ մոր ճանապարհով եւ դառնալ երգչուհի եւ դերասանուհի: Աղջիկը պատմել է նաեւ, թե ինչպես է իրեն հաջողվում է հաղթահարել մոր մահը. նա երազում տեսնում է մորը եւ խոսում նրա հետ:
«Վաղ առավոտյան, մորս մահից մեկ օր առաջ, ես եկա նրա սենյակ եւ պառկեցի կողքին: Նա շոյում էր իմ վարսերը, եւ ես ննջել էին նրա գրկում»,-պատմել է 19-ամյա Բոբի Քրիստինան:
Նա նաեւ խոստովանել է, որ զարմացած է, թե որքան շուտ իրեն հաջողվեց համակերպվել մոր մահվան հետ: «Դա տարօրինակ է, բայց ես զգում եմ, որ մայրիկը կողքիս է: Ես խոսում եմ նրա հետ: Նույնիսկ երբեմն լսում եմ նրա ձայնը...Ինձ թվում է, որ երբեմն նրա հոգին իմ մարմնի մեջ է»,-ասել է աղջիկը, պատմում է ExtraFast-ը:
Այնուհետեւ խոստովանել է, որ թեեւ աստղային կյանքը ունի բազմաթիվ բացասական կողմեր, ինքը ցանկանում է շարունակել մոր կարիերան:
Վերջերս հրապարակվել է Ուիթնի Հյուսթոնի հարկային դեկլարացիան: Փաստաթղթի համաձայն, նրա կարողությունը կազմում է 10,3 միլիոն դոլար: Պարտքերը վճարելուց հետո, նրա դստերը մնացել է 6 միլիոն դոլար:




























