«Նաբուկո» նախագծով իրանական գազի տարանցումը ամենաձեռնտու այլընտրանքն է այդ նախագծում ընդգրկված ընկերությունների համար: Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Սեիդ Ռեզա Քազաիզադեն, հաղորդում է «Թեհրան Թայմս»-ը: «Եվրոպական ընկերությունները հասկանում են, որ նախագիծը տնտեսական առումով արդարացված կլինի, եթե Իրանն այդ նախագծով դառնա գազի մատակարար»,- ասել է նա ու հավելել. «Չնայած քաղաքական հակասություններին, Իրանը իր մեջ տեսնում է նախագծի մատակարար դառնալու պոտենցիալ»:

7,9 միլիարդ եվրո արժողությամբ «Նաբուկո» նախագիծը, ենթադրում է Կասպիական տարածաշրջանից գազը հասցնել ԵՄ անդամ երկրներ: Նախագծի մասնակիցներն են ավստիական OMV, հունգարական MOL, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas եւ գերմանական RWE ընկերությունները: Մասնակիցներից յուրաքանչյուրն ունի նույնքան մսնաբաժին` 16,67 տոկոս: Գազամուղի շինարարությունը կսկսվի 2011 թվականին, իսկ մատակարարումները` 2014 թվականին: Գազամուղի առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 31 միլիարդ խմ: