Տոնգայի թագավոր Ջորջ Տուպոու V-ը վախճանվել է մարտի 18-ին Հոնկոնգի հիվանդանոցում:

Ըստ տեղական լրատվամիջոցենրի` կիրակի օրը միապետը տեղափոխվել էր հոնկոնգյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ վախճանվել էր տեղափոխվելուց մի քանի ժամ անց:  Տոնգայի վարչապետի գրասենյակը թագավորի վախճանի մասին պաշտոնական հայտարարություն կանի  մարտի 19-ին:

Ջորջ Տուպոու V-ը  թագավորի պաշտոնն է զբաղեցրել 2008 թվականից` իր հոր մահից հետո: Նախորդլ տարի թագավորի մոտ հայտնաբերվել էր ուռուցք, հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով «Սինհուային»: