1990-ականներին հայտնի ֆինանսական բուրգի հեղինակ Սերգեյ Մավրոդին դատից մի քանի ժամ առաջ տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ նրա մոտ սրտի կաթված են կասկածել: Ավելի վաղ նշվում էր, որ Մավրոդին մինչ այդ հրաժարվում էր ուտելիքից` ի նշան բողոքի:

«Իզվետիա»-ի տեղեկացմամբ, Մավրոդին իսկապես ունի անհանգստանալու պատճառ. մարտի 19-ին ավարտվում է Մավրոդիի` 5-օրյա կալանքի ժամկետը, բայց դատարանը մտադիր է դատավճիռ կայացնել նրա դեմ եւս 3 հարյուր հայցի հիման վրա:

Առավելագույն պատժամիջոցների դեպքում Մովրոդիին սպառնում է մինչեւ 15 օր կալանք`  յուրաքանչյուր չվճարված տուգանքի համար, ուստի եթե դատարանը մեկը մյուսի ետեւից կալանք սահմանի նրա հարցում, ապա կարող է ստանալ 12 տարվա ազատազրկման գումարի չափով փող:

Մավրոդիի իրավաբանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքներով Եվրոպական դատարան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մոսկովյան շրջանի Խամովնիկի համաշխարհային դատարանը հինգ օրով բանտարկել է МММ ֆինանսական բուրգի սկանդալային հայտնի հիմնադիր Սերգեյ Մավրոդիին: Առիթ է դարձել 1000 ռուբլու տուգանքը չվճարելը:

Մավրոդին հունվարի 10-ին իր վիդեոբլոգում հաղորդել էր МММ-2011-ի նախագծի նոր գաղափարի մասին` «Մենք շատ բան կարող ենք անել» անվանմամբ:

Հիշեցնենք, 90-ականներին МММ -ի գործունեությունից 10-ից 15 միլիոն մարդ էր տուժել, իսկ հասցված վնասը գնահատվում էր մի քանի միլիարդ դոլար:

2003թ. Մավրոդին դատապարտվել է 13 ամսվա ազատազրկման, իսկ 2007-ին` եւս չորսուկես տարվա: Նա բերդից դուրս է եկել  2007թ. Մայիսին: Այդ ժամանակվանից դատական կարգադրիչները պարբերաբար վաճառում են նրա գույքը` МММ-ի գործունեությունից տուժած ռուսների պարտքերը հատուցելու շրջանակում: