Ուիթնի Հյուսթոնի 19-ամյա դուստր Բոբի Քրիսթինա Բրաունը, որը շատ ծանր է տանում մոր կորուստը, երեւում է, սիրո մեջ սփոփանք է գտել:
Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Բոբի Քրիսթինայի եւ եղբոր` 22-ամյա Նիք Գորդոնի միջեւ սիրավեպ է սկսվել. նա Բոբի Քրիսթինայի խորթ եղբայրն է, համարվում է Ուիթնի Հյուսթոնի ոչ պաշտոնապես որդեգրված զավակը: Ըստ փաստաթղթերի` տղան որդեգրված չի եղել, բայց վերջին 10 տարիներին երգչուհին փոխարինում էր մորը:
Պապարացիները նրանց բռնեցրել էին ձեռք ձեռքի տված համբուրվելիս, լրագրողներն աղջկա մատնեմատին անգամ մատանի էին նկատել:
Մերձավորները պատմել են, որ Քրիսթինան Նիքին համարում է աշխարհում միակ մարդը, որին կարելի է վստահել, հաղորդում է argumenti.ru-ն:
Միաժամանակ, երգչուհու մայր Սիսի Հյուսթոնը, տեսնելով տեսագրությունը, որտեղ Բոբի Քրիսթինան եւ Նիքը համբուրվում են, թոռնուհուն մեղադրել է արյունապղծության մեջ:
Բոբին ինքը չի վիրավորվել տատիկի մեղադրանքներից եւ իր պահվածքը արյունապղծություն չի համարում, քանի որ Նիքն իր արյունակից եղբայրը չէ: Ընկերների հետ զրույցներում Բոբի Քրիսթինան ընդգծել է, որ կապրի այնպես, ինչպես ցանկանում է, հաղորդում է Metro-ն:




























