Աֆղանստանի իշխանությունները ժխտել են տեղեկությունն այն մասին, որ թուլուզյան հրաձիգ Մոհամեդ Մերան նստել է Աֆղանստանի բանտում:
Նախկին փաստաբան Մերան իր հերթին հաստատել է, որ 2007 թվականի դեկտեմբերից մինչեւ 2009 թվականի սեպտեմբերն ինքը բանտարկված է եղել ֆրանսիական բանտում` զինված կողոպուտ կատարելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Մերան 2007 թվականի դեկտեմբերից ձերբակալված է եղել Քանդահարում պայթուցիկ նյութերի տեղադրման համար եւ դատապարտված է եղել երեք տարվա ազատազրկման, իսկ այնուհետեւ «Թալիբանի» եւ «Ալ Կաիդայի» այլ բանտարկյալների հետ փախել է:
Մերան նախկինի պես գտնվում է Թուլուզի բնակելի տներից մեկում, ըստ լրատվամիջոցների վերջին հաղորդագրությունների` Ֆրանսիայի ոստիկանության Raid հատուկ ստորաբաժանման մարտիկներն ամբողջ գիշեր կես ժամ ընդմիջումներով երկու-երեք լուսաաղմկարար ականներ են նետել նրա բնակարան` ստիպելով հանձնվել: Հաղորդվում է նաեւ, որ Մերան վերսկսել է բանակցությունները ոստիկանության հետ:


























