Ուիթնի Հյուսթոնին թմրանյութեր մատակարարող անձը թմրանյութերը հանել է հյուրանոցի նրա համարից երգչուհու մահից հետո, նախքան ոստիկանությունը կժամաներ:

Այդ մասին հաղորդում է TMZ կայքը` վկայակոչելով իր աղբյուրները: Հենց այդ պատճառով երգչուհու սենյակում թմրանյութ չի հայտնաբերվել, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության համաձայն, մահացած երգչուհու արյան մեջ կոկաին է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին` Լոս Անջելեսի  Beverly Hilton հյուրանոցի իր համարում, ուր նա ժամանել էր  Grammy մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Երգչուհուն հյուրանոցի լոգարանում գտել էին մահացած:

Ընդ որում, փորձագետների եզրակացության մեջ նշվում է, որ մահացածի օրգանիզմում հայտնաբերվել են կոկայինի եւ այլ թմրանյութերի հետքեր: Սակայն կոկայինը երգչուհու սրտի անբավարավածության հետ միայն խթաններ են եղել, որոնք նպաստել են Հյուսթոնի մահվանը: Փորձաքննության արդյունքները մատնանշում են, որ Հյուսթոնը տառապել է թմրանյութերից կախվածությունից: