Դուբայում կայացել է մահմեդական կանանց համար նախատեսված «Լեդի Չեչնիա» ցուցադրությունը, որ կազմակերպել է Ռամզան Կադիրովի կնոջ` Մեդնիի հիմնադրած Firdaws նորաձեւության տունը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Agence France-Presse-ը, ցուցադրությունը նորաձեւության տան համար առաջինն էր արտերկրում դրա հիմնադրումից երեք տարի անց:
Դուբայում ներկայացվել է ամենօրյա եւ երեկոյան 70 զգեստ, ներառյալ` հարսանեկան զգեստները, որ համապատասխանում են մահմեդական ավանդույթներին: Հավաքածուի հեղինակները չեչեն դիզայներներ Զարիմա Յախաեւան եւ Զաուր Մամեդովն են:




























