News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է 40 հոգուց բաղկացած քաղաքային խորհուրդ (Kırklar meclisi)։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Սուրի քաղաքապետի նախաձեռնությամբ ստեղծված խորհրդում ընդգրկվել են Դիրաբեքիրում ապրող, հայեր,ասորիներ, եզդիներ, թուրքմեններ, կրոնական տարբեր համայնքներ, Դիարբեքիրի տարբեր հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, փոխքաղաքապետ Ալի Ալթընքայնաքը եւ քաղաքապետի խորհրդական Նաքշի Սայարը։

Սուրի քաղաքապետարանի դահլիճում նորաստեղծ քաղաքային խորհրդի առաջին նիստը ղեկավարել է Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, ով նշել է, թե այս նախաձեռնության նպատակն է՝ քաղաքապետարանում չներկայացվածները եւս մասնակցեն քաղաքի ղեկավարմանը։

Նշենք, որ մեկ ամիս առաջ Սուրի քաղաքապետարանի կողմից հայերենի եռամսյա դասընթացներ են կազմակերպվել։

Ավելի վաղ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ