News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ժառանգության կոնվենցիային 1983 թվականից անդամակցող Թուրքիան վերանայել է UNESCO ներկայացված իր նախնական ցուցակը եւ հանդես է եկել 13 նոր հուշարձաններ ու հուշարձանախմբեր ցուցակում ընդգրկելու առաջարկով:

Քննության առնելով այդ առաջարկները, որոնց թվում ներկայացված է եղել նաեւ Անի քաղաքը,  UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն հաստատել է դրանք` 2012թ. ապրիլի 13-ին: Այսուհետ, ի թիվս  38 հուշարձանախմբերից բաղկացած Թուրքիայի նախնական ցուցակում գրանցված այլ բացառիկ արժեքների, Անի պատմական քաղաքը  եւս սպասում է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման իր հերթին: 

UNESCO-ի Համաշխարհային ժառանգության նախանական ցուցակները կազմվում են Համաշխարհային ժառանգության կոնվենցիային անդամակցող պետությունների կողմից` ի կատարումն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին ենթակետի: Դրանք ենթակա են վերանայման առնվազն 10 տարին մեկ անգամ:

Ընթացակարգի համաձայն որեւէ մշակութային կամ բնության արժեք չի կարող գրանցվել UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, եթե այն ներկայացված չէ տվյալ երկրի նախնական ցուցակում: Անիի` որպես «բացառիկ համաընդգրկուն արժեքի»,  հիմնավորումը Թուրքիան ներկայացրել է համաձայն UNESCO-ի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ չափորոշիչների: Այդ հիմնավորման մեջ մասնավորապես նշված է Անիի ճարտարապետական դպրոցի մեծ ազդեցությունը տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս, Անին` որպես հայկական մշակույթի, արվեստի ու ճարտարապետության,  քաղաքաշինության, ինչպես նաեւ ռազմապաշտպանական ճարտարապետության եզակի օրինակ: 

Առաջարկի հիմնավորման մեջ նշված է նաեւ, որ 1001թ. Տրդատ ճարտարապետի կողմից կառուցված Անիի Գագկաշեն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հորինվածքը մեծապես կրում է 7-րդ դարի կեսին կառուցված Զվարթնոցի տաճարի ազդեցությունը, ինչպես նաեւ կարելի է հանդիպել  բյուզանդական շատ եկեղեցիներ, որոնք կրել են Անիի եկեղեցիների  հատակագծային ազդեցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ