News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 6-ին տեղի ունեցավ «Հայ-թուրքական մեդիա երկխոսություն» ծրագրի շրջանակներում պատրաստված «Մեդիա երկխոսություն. Հայաստան Թուրքիա» գրքի շնորհանդեսը (ֆոտոռեպորտաժ):

Ծրագիրն իրականացվել է «Ինտենյուս նեթվորքի», Երեւանի մամուլի ակումբի, Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի (GPOT) եւ CAM ստուդիայի հետ համատեղ ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի (DRL) աջակցությամբ:

Ծրագիրն ունեցել է 4 փուլ` հայ եւ թուրք լրագրողների փոխանակում, 16 հայ եւ թուրք լրագրողների ավտոբուսային շրջագայություն Հայաստանում եւ Թուրքիայում, Երեւանի մամուլի ակումբի կողմից Երկիր Մեդիայի, Թուրքիայի կողմից` IMC հեռուստաընկերություններով թոք-շոուների հեռարձակումը եւ հայ եւ թուրք ուսանողների համատեղ ֆիլմարտադրությունը:

Գրքի շնորհանդեսն իրականացրեց «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ-ի ղեկավար Նունե Սարգսյանը` ներկայացնելով իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը:

Գրքի շնորհանդեսին ներկա են գտնվել նաեւ  Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող հայ եւ թուրք լրագրողների ավտոբուսային շրջագայության խմբի մասնակիցները: Ներկաները դիտել են նաեւ նախորդ տարվա ավտոբուսային շրջագայության մասին պատմող ֆիլմը:

«Մեդիա երկխոսություն.Հայաստան-Թուրքիա» գրքում տեղ է գտել նաեւ նախորդ տարի ավտոբուսային շրջագայության մասնակցած NEWS.am-ի թղթակցի` «Ոգեւորված չեմ, որ Մարդկության հուշարձանն եմ քանդում, բայց է դե գործ է, անում եմ» հրապարակումը: 

Տպել
Ամենաշատ