News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շառլ Ազնավուրին Ախալցխա համերգի հրավերը նշանակում է, որ «այդ տարածաշրջանը   Հայաստանին է պատկանում»: Նման հայտարարություն է Facebook-ում արել վրացի ռեժիսոր Կետի Դոլիձեն, որը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցում: «Ես ազգատյաց չեմ, սակայն Ազնավուրի հրավերը  նշանակում է, որ այդ տարածաշրջանը պատկանում է Հայաստանին: Միշա, դու ո՞ ւմ ես խաբում: Դու «Ջավախքի» սիրելի կերպարն ես», գրում է Դոլիձեն:

Ցանցի օգտատերերը այդ կապակցությամբ գրել են, որ «այդ տիկնոջ տրամաբանությունն ու ինտելեկը նոր բարձունքներ է նվաճում»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության որոշմամբ, այսօր՝ օգոստոսի 16-ին, Ախալցխայի Ռաբատ ամրոցում Շառլ Ազնավուրի համերգի ավարտին հանդիսավոր արարողությամբ «աստղ» կբացվի։ «Ես հպարտ եմ, որ Ազնավուրի համերգը կեզրափակվի աստղի բացմամբ: Հուսով եմ, որ այստեղ` այս տարածքում, համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ, դեռ շատ հետաքրքիր համերգներ կլինեն»,-նշել է Բերիձեն:

Նորաբաց ամֆիթատրոնում էլ ելույթ կունենա Ազնավուրը։ Երեկ Թբիլիսիում  նա հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ