News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Ուլքու Ադաթեփեի մահից օրեր անց Թուրքիայում ուժեղացել են խոսակցությունները, թե Աթաթուրքը կամ հայ է, կամ՝ քուրդ։

Աթաթուրքի հոգեզավակ Ուլքու Ադաթեփեն 2007 թվականին Հանրապետության օրվան նվիրված երեկոյի ժամանակ հայտնել էր, թե Աթաթուրքը ծնվել է Մալաթիայում, իսկ Սալոնիկ է տեղափոխվել ավելի ուշ։

Այս մասին գլխավոր էջում է անդրադարձել թուրքական Radikal-ը՝ հիշեցնելով նաեւ այն, որ այս տարվա օգոստոսի 1-ին ավտովթարի զոհ դարձած Աթաթուրքի հոգեզավակը տարին երկու անգամ այցելում էր Մալաթիա։  Նա հենց Մալաթիայում էլ հայտարարել էր, թե Աթաթուրքը Մալաթիայից է տեղափոխվել Սալոնիկ՝ պնդելով, թե այդ մասին լսել է հենց Աթաթուրքի տանը։

Այս պնդումներն ավելի են ուժեղացել նաեւ այն բանից հետո, երբ գրող Ֆաթիհ Բայհանը հայտարարեց, թե 1997-ից աշխատում է  «Աթաթուրքի մեծ գաղտնիքը» գրքի վրա, որտեղ կարեւոր տեղեկություններ են լինելու։

Սոցկայքերում ավելի շատ կենտրոնացած են այն մտքի վրա, որ Աթաթուրքը կամ հայ է, կամ՝ քուրդ, քանի որ Մալաթիայում ճնշող մեծամասնություն են կազմել հայերն ու քրդերը։

Հրանտ Դինքն ավելի վաղ հայտնել էր, որ Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենը ցեղասպանությունից փրկված հայուհի է, ում Աթաթուրքը վերցրել էր մանկատնից։

Բացի այդ, Աթաթուրքը ժամանակին մտերմություն է արել հայտնի լեզվաբան, Թուրքիայի այբուբենի ստեղծող Հակոբ Մարթայանի հետ, ում Աթաթուրքի առաջարկով շնորվել է  «Դիլաչար» պատվանունը։

Որքան էլ զարմանալի է, Աթաթուրքի ստորագրության հեղինակը նույնպես հայ է՝ Հակոբ Չերչյանը, ում 90-ամյա որդին՝ Տիգրան Չերչյանը մի քանի անգամ հաստատել է այս փաստը՝ նշելով, որ ստորագրության համար Աթաթուրքը իրենց շնորհակալական նամակ է ուղարկել։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ