News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

The New York Times պարբերականը  օրերս ներկայացրել է աշխարհի քարտեզը, որի վրա փոխվել են սահմանները. կստեղծվի   Անկախ Քուրդիստանը, Սիրիան կվերածվի քաղաք-պետության:

Թերթի կայքում, մասնավորապես ներկայացված են նոր պետություններ, միջպետական բաժանումներ եւ միավորումներ, որոնք կարող են առաջանալ:

Նոր աշխարհում Թուրքիան պահպանում է ամուր դիրքերը:

Մեկ այլ կարեւոր փոփոխություն տեղի կունենա սիրիական սահմանին եւ կապ կունենա Սիրիայի տարածքային բաժանման հետ: Ափամերձ տարածքներում ալավիները կստեղծեն սեփական պետությունը: Իսկ քաղաքներում` Հալեպում եւ Դամասկոսում կստեղծվեն քաղաք-պետություններ:

Եվս մեկ պետություն, որտեղ լուրջ փոփոխություններ տեղի կունենա Իրանն է: Իրանական ռեժիմի անկման դեպքում երկրում բնակվող 20 միլիոն ադրբեջանցիները, ըստ ամերիկյան թերթի վերլուծաբանների, կմիավորվեն Ադրբեջանին: Այս դեպքում կստեղծվի երկրորդ մեծ թուրքական պետությունը, որը կարող է դառնալ Թուրքիայի դաշնակիցը:

Հետաքրքիր զարգացում է կանխատեսվել Բելգիայի դեպքում: Երկիրը կարող է վերջապես կիսվել երկու պետությունների` ֆլամանդական եւ Վալոնյան շրջանների հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ