News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Օրհան Փամուքը  ստացել է Դանիայում ամենահայտնի գրական մրցանակը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Դանիայի մայրաքաղաքում՝ Կոպենհագենում Օրհան Փամուքին հանձնվել է 1 մլն դանիական կրոն արժողության Sonning prize մրցանակը։

Մրցանակը թուրք գրողին է հանձնել Կոպենհագենի համալսարանի ռեկտոր Ռալֆ Հեմինգսը։ Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցել են նաեւ Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Աչքի է ընկել այն հանգամանքը, որ միջոցառմանը ներկա չի եղել Դանիայում Թուրքիայի դեսպանության որեւէ աշխատակից։

Միջոցառման ավարտից հետո Օրհան Փամուքն անպատասխան է թողել Հայոց ցեղասպանության հետ կապված դանիացի լրագրողների հարցերը։

Թուրքական DHA գործակալության թղթակցի հետ զրույցում Դանիայում Թուրքիայի դեսպան Բերք Դիբեքը նշել է, թե իրեն չեն հրավիրել միջոցառմանը, իսկ եթե հրավիրեին, մեծ հաճույքով կմասնակցեր։ 

Ավելի վաղ Sonning Prize մրցանակին արժանացել էին Ուինսթոն Չերչիլը, գերմանացի գրող Գյունտեր Գրասսը եւ այլոք:

Հիշեցնենք, որ 2005 թվականին, շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուքն ասել էր, որ 1915 թվականին թուրքներն սպանել են շուրջ 1 մլն հայերի եւ 30 հազար քրդերի:

«Թուրքիայում այս մասին ոչ ոք չի համարձակվում խոսել, բայց ես խոսում եմ»,-հայտարարել էր Օրհան Փամուքը: Դրանից հետո նրա նկատմամբ հետապնդում էր սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (թուրք ինքնությունը վիրավորելու համար):

Սրանից մեկ տարի անց` 2006-ին Օրհան Փամուքը գրականության ոլորտում արժանացել էր Նոբելյան մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ