«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 6-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408 դրամ: Ինչպես եւ կանխատեսել էինք երեկ՝ դոլարի փոխարժեքը նվազել է: Նվազումը կազմում է 0,24% կամ 1 դրամ:

Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 2,36 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքն էապես չի նվազել, ինչը նշանակում է, որ բանկերի մոտ դրամի ուժեղացման սպասումներ չկան: Դոլարը փոխանմակման կետերում գնվում եւ առաջարկվում է 406-410 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր փոքր-ինչ ամրապնդվել է՝ երեկվա զգալի անկումից հետո եւ սակարկվում է 1,28 դոլարի սահմաններում: Դոլարի համար էական նշանակություն կունենան նոյեմբերի 6-ի նախագահական ընտրությունները, իսկ եվրոյի համար՝ Հունաստանի խորհրդարանական ընտրությունները:

Ռուսաստանի միջբանկային շուկայում եւս դոլարը կորցրել է իր արժեքի մեջ՝ 1 դոլարը գնանշվում է 31,4861 ռուբլի: