Գերմանիայի Հանրային ռադիոն նոյեմբերի 13-ին առանձին հողորդում է  հեռարձակել Հայոց ցեղասպանության մասին: Հաղորդման մեջ ներկայացվել է թուրք լրագրող Հասան Ջեմալի  գիրքը, որը պատմում է Ցեղասպանության մասին:

Հաղորդման մեջ մասնավորապես նշվում է. «Հայոց ցեղասպանությունը երկար ժամանակ տաբու է եղել Թուրքիայում: Այդ տաբուով է մեծացել նաեւ լրագրող Հասան Ջեմալը, ով Ցեղասպանության մասին իր անձնական մոտեցումներն ու հարցադրումներն ընդգրկել է «1915. Հայոց ցեղասպանություն» խորագրով գիրքում: Հատկանշական է գրքի կազմի վրայի լուսանկարը, որտեղ հեղինակը սպիտակ մեխակներ է դնում Երեւանում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող կրակի մոտ: Հասան Ջեմալը հինգ տարի առաջ Աբդուլլա Գյուլի հետ ժամանել էր Հայաստան: Այդ պատմական այցը տեղի է ունեցել երկու երկների միջեւ ֆուտբոլային փոխադարձ խաղերի ժամանակ»:

Գրքի բովանդակության հակիրճ ներկայացումից հետ հաղորդման մեջ նշվում է, որ Ջեմալի ընկերն էր հայազգի լրագրող Հրանտ Դինքը, ով գնդակահարվեց Ստամբուլ փողոցում միայն այն բանի համար, որ հայ էր, պայքարում էր պատմական արդարության համար եւ փորձում հաշտության եզրեր գտնել հայերի ու թուրքերի միջեւ:

«Թուրքական զինվորական ղեկավարության կողմից Ցեղասպանության ծրագրավորման ու իրականացման մասին ամեն ինչ ասվել ու գրվել է, միայն թուրքական ծայրահեղ ազգայնական շրջանակներն են դեռ կասկածի տակ դնում պատմական փաստերը», նշված է եղել ռադիոհաղորդման մեջ: