Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով այժմ փոխարինում է արձակուրդի մեջ գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ստորագրել է նոյեմբերի 21-ին ժամը 12.00-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի՝ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները:
ԱԺ արտահերթ նիստ հրավիրվում է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմաիդր խմբակցության պահանջով: Անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն՝ հավաքվել է շուրջ 48 ստորագրություն:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, բանակցելով չորս խմբակցությունների (ԲՀԿ, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ») հետ, որոշել է նոյեմբերի 21-ին ժամը 12.00-ին, արտահերթ նիստ հրավիրել: Այդ նպատակով երեկ նրանք քարտուղարությունից վերցրել են համապատասխան ձեւաթուղթ եւ ժամը 11:15-ին մեկնարկել է անհրաժեշտ 44 ստորագրությունների հավաքագրումը, կեսօրին 35 պատգամավոր ստորագրել էր ձեւաթղթի տակ: Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, Բնակության պետական ռեգիստրում եւ Քրեական օրենսգրքում:




























