News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում համակարգիչ ունեցող տնային տնտեսությունների քանակը դեռեւս  փոքր է (2011 թ. տվյալներով` ընդհանուրի` 28.7%-ը): Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2012» հրապարակման մեջ:

Սակայն 2008թ. համեմատ համակարգիչ ունեցողների թիվը գրեթե եռապատկվել է:

Քաղաքներում համակարգիչ ունեն ընտանիքների 39%-ը, գյուղերում` ընդամենը 12.4%-ը:

2011թ. տվյալներով` տնային տնտեսությունների 19.1%-ը տանն ունի մշտական ինտերնետային կապ, իսկ 3.1%-ը` ոչ մշտական ինտերնետային կապ: 2011թ. տնային տնտեսությունների 24.8%-ն օգտվում է ինտերնետային կապից այլ վայրերում (աշխատավայր, ուսումնական հաստատություն,  բջջային հեռախոս եւ այլն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ