Ավիաընկերությունների ձմեռային չվացուցակում նախատեսված են ուղիղ չվերթներ Ռուսաստանից դեպի 40 երկիր և առանձին տարածքներ, հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Եթե թռիչքային ծրագրերը չփոփոխվեն, զբոսաշրջիկների համար հասանելի կլինեն հետևյալ ուղղությունները՝
Աբխազիա, Ադրբեջան, Ալժիր, Հայաստան, Բահրեյն, Բելառուս, Վիետնամ, Հոնկոնգ, Վրաստան, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան, Ինդոնեզիա, Հորդանան, Իրաք, Իրան, Ղազախստան, Կատար, Չինաստան, ԿԺԴՀ, Քուվեյթ, Ղրղզստան, Մալդիվներ, Մարոկկո, Մոնղոլիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, Սեյշելներ, Սերբիա, Սիրիա, Տաջիկստան, Թաիլանդ, Տանզանիա, Թունիս, Թուրքմենստան, Թուրքիա, Ուզբեկստան, Ֆիլիպիններ, Շրի Լանկա, Եթովպիա։
Եթե հաշվի առնել ոչ թե ուղղությունների քանակը, այլ առաջարկվող նստատեղերի թիվը, ապա արտասահմանյան քաղաքների շարքում առաջատարներն են Ստամբուլը, Դուբայը, Անթալիան, Երևանը, Տաշքենդը, Պեկինը, Մինսկը, Բաքուն, Դուշանբեն և Պհուկետը։
Այս ձմռանը Ռուսաստանից միջազգային չվերթներ նախատեսում են իրականացնել 65 ավիաընկերություններ՝ 15 ռուսական և 50 օտարերկրյա, այդ թվում՝ FlyOne Armenia-ն և Shirak Avia-ն։




























