News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր` նոյեմբերի 28-ին քննարկվում է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախագիծն ԱԺ-ին է ներկայացրել Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, իսկ ըստ առաջարկի` նոր հանձնաժողովի խնդիրն է ուսումնասիրել տեղի ունեցած բռնությունները, ինչպես նաեւ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը, զոհվածների մահվան հանգամանքները ճշտել եւ այլն:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տվյալ հարցով հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում հիմնավորել է նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում նման հանձնաժողով կար` Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: Ըստ Ջհանգիրյանի` իրենց առաջարկած հանձնաժողովը բոլորովին տարբերվելու է նախորդից:

ՀԱԿ պատգամավորը առանձնահատուկ շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը փոխհատուցում է տրամադրել մարտիմեկյան դեպքերի ժամանակ տուժած խանութների սեփականատերերին, սակայն 10 մահացածներին ու հարյուրավոր վիրավորներին որեւէ գումար չի հատկացվել:

Նշենք, որ հանձնաժողովի նիստին մանսակցում են նաեւ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված անձանց հարազատները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ