News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել է Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը /EMAA Emerging Markets Airports Award/:

Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ «Զվարթնոցից» բացի ԱՊՀ-ից ընտրվել են Մոսկվայի Դոմոդեդովո եւ Շերեմետեւո, Սանկտ Պետերբուրգի Պուլկովո եւ Բիշքեկի Մանաս օդանավակայանները: Այժմ ընթանում է օնլայն քվեարկություն  այս հղումով, որի արդյունքներով կընտրվի ԱՊՀ երկրների լավագույն օդանավակայանը:

Ցանկացողները կարող են քվեարկել անկախ իրենց գտնվելու վայրից: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ