News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` Արսեն Արշակյանը, ազատվելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար (Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ոստիկանապետի այսօրվա հրամանով` աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանը: Մեկ այլ հրամանով էլ` Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Սուրեն Խուդոյանը՝ ազատվելով Ոստիկանության պետական պահպանության միավորման գնդի հրամանատարի պաշտոնից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ