News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ Երեւանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գրքեր է բաշխում Երեւանի գրադարաններին՝ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։ 

«Իհարկե տարբեր տարիներին Երեւանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին չէր եղել։ Բոլոր 214 անուն գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակվածներն են։ Խմբաքանակում ներառված են եւ՛գեղարվեստական եւ՛ մասնագիտական գրականություն, հեքիաթներից մինչեւ հայ ու համաշխարհային դասականների, ինչպես նաեւ ժամանակակից գրողների երկեր։ Կարծում ենք՝ ընթերցողը գոհ կլինի»,– նշել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի բոլոր վարչական շրջանների գրադարանները կստանան 500–ից 2000–ական կտոր գիրք՝ ըստ գրաֆոնդը թարմացնելու անհրաժեշտության։ Խմբաքանակում ներառված են նաեւ ռուսալեզու գրքեր։

Տպել
Ամենաշատ