News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ձմռան առաջին սակարկությունները բարեհաջող էին ամերիկյան դոլարի համար: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407,50  դրամ; Ուրբաթ օրվա համեմատ դոլարը զգալի թանկացել է՝ 0,40 %-ով կամ 0.57 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 1,85 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում բարձրացել է մինչեւ 407 դրամ: Վաճառքի առավել տարածված փոխարժեքն է 409 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն արժեւորվել է դոլարի նկատմամբ՝ Չինաստանի տնտեսության վերաբերյալ դրական տեղեկությունների, ինչպես նաեւ՝ Գերմանիայի խորհրդարանում Հունաստանին հատկացվելիք վարկի հաստատման (նմոյեմբերի 30-ին) պատճառով: Մեկ եվրոյի փոխարժեքը կայուն գերազանցում է 1,3 դոլարը:

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր փոքր ինչ բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,8365 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ