News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կինոակադեմիկոսները փաստագրական 126 ֆիլմերից ընտրել են լավագույն 15 գործերը, որոնք հավակնում են «Օսկարի» կարճ ցուցակում ընդգրկվելուն:

Երկար ցուցակում հայտնված աշխատանքներում են «Իմ գերագույն մեղքը. Լռություն Աստծո տանը» (Mea Maxima Culpa: Silence in the House of God), որը բացահայտում է կաթոլիկ հեգեւորականների շրջանում մանկապղծության դեպքերը, «Անտեսանելի պատերազմ» (The Invisible War) ժապավենը, որը բացահայտում է ամերիկյան բանակի զինծառայողների շրջանում բռնությունները, նաեւ «Ինչպես վերապրել ժանտախտը» ֆիլմը (How to Survive a Plague)՝ նվիրված ՁԻԱՀ-ի թեմային:

Բացի այդ, ցուցակում են «Այ Վեյվեյ. Երբեք ներողություն մի՛ խնդրիր » (Ai Weiwei: Never Sorry) կինոնկարը, որը պատմում է չինացի նկարիչ-այլախոհ Այ Վեյվեյի կյանքի մասին, ինչպես նաեւ իրանացի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Սա ֆիլմ չէ» (This Is Not a Film) կինոնկարը, որը թողարկվել էր, չնայած որ իշխանություններն արգելել էին նրան կինեմատոգրաֆիական գործունեությամբ զբաղվել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հինգ կինոնկարներից բաղկացած կարճ ցուցակը կհրապարակվի 2013 թ. հունվարի 10-ին:

2012 թ. ընթացքում կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռքբերումների համար «Օսկար» մրցանակի հանձնման 85-րդ արարողությունը տեղի կունենա 2013թ. փետրվարի 24-ին՝ Լոս Անջելեսի  «Դոլբի» թատրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ