News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «The Independent»-ում հրապարկված Մերձավոր Արեւելքի հարցերով զբաղվող լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածի որոշակի կրճատումներով:

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի կառավարությունը ծրագրում է «խորտակել» հայերի կոտորածի մասին հիշողությունները` Գալիպոլում ճակատամարտի տարեդարձին նվիրված հիշատակի արարողությունների օգնությամբ: Թուրքիայում Գալիպոլում խիզախության համար պարգեւատրված թուրքահայ սպային կեղծարար են համարել` հայտարարելով, թե նա կեղծել է իր կենսագրությունը:

Իրականում կապիտան Սարգիս Թորոսյանը պարգեւատրվել է անձամբ Էնվերի կողմից: Հիմա Թուրքիայի որոշ գիտնականներ պնդում են, որ հայ կապիտանը Էնվերից ստացած իր մեդալների մասին «հորինել է»: Սակայն Թուրքիայի ամենաազատ պատմաբաններից մեկը` Թաներ Աքչամը, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, Ամերիկայում հանդիպել է Թորոսյանի թոռնուհու հետ, ուսումնասիրել երկու օսմանյան մեդալների փաստաթղթերն ու արձանագրել, որ դրանցից մեկի տակ Էնվեր փաշայի ստորագրության բնօրինակն է:

Թուրքիան, ինչպես գիտենք բոլորս, ցանկանում է Եվրամիություն մտնել: Ես էլ լինում է, որ մտածում է, թե նա պետք է անդամակցի ԵՄ-ին: Ինչպես մենք` եվրոպացիներս ենք պնդում, որ մահմեդական աշխարհը ցանկանում է «առանձին» մնալ մեր «արժեքներից», երբ մահմեդական մի ողջ երկիր ցանկանում է միավորվել մեր եվրոպական հանրությանը: Մենք իրականում կեղծավորներ ենք: Ինչպես կարող է Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության հույս ունենալ, երբ նախկինի պես հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ անգամ սկանդալային գրոհ է կազմակերպում վաղուց մահացած թուրքահայ սպայի նկատմամբ: Քանի որ որքան էլ ուժգին Թուրքիայի կառավարությունը թմբուկներ զարկի 2015թ. Գալիպոլում, կապիտան Թորոսյանի ուրվականը կհետապնդի 1915թ. այդ մարտադաշտերը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին երկու տարի առաջ ելույթ էր ունեցել Գալիպոլում եւ հայտարարել. «Մենք պատրաստվում ենք 1915թ-ը հայտնի դարձնել ողջ աշխարհում ոչ որպես ցեղասպանության տարելից, ինչպես որոշ մարդիկ պնդում են, այլ մենք այն հայտնի կդարձնենք որպես ազգի փառահեղ դիմակայություն, այլ կերպ ասած` Գալիպոլում մեր պաշտպանության հիշատակ»:

Այսպիսով, թուրքական ազգայնականությունը, ենթադրվում է պատմության նկատմամբ գերակայություն կունենա երկու տարի անց: Սակայն ԱՆԶԱԿ-ի զոհված զինվորականների ժառանգները թուրքական կողմին կարող են 2015 թ-ին հարցնել, թե ինչու նրանք չեն հիշում այն խիզախ հայերին եւ արաբներին, այդ թվում` կապիտան Թորոսյանին, ովքեր կռվել են Օսմանյան կայսրության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ