Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում այրվում է անասնաբուծական ֆերմա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.25-ին:

Նույն օրը, ժամը 01.02-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.21-ին, մարվել` 01.30-ին:

Ամբողջությամբ այրվել է Բ. Այվազյանին պատկանող տանը կից խոհանոցը՝ գույքով (9 քմ) եւ խորդանոցը (3 քմ):