«Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին․ Ստեփանավան խոշորացված համայնքում թեկնածուն և ցուցակն արդեն առաջադրված են։ Սեպտեմբերի 22-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Այդ տարածաշրջանում բավականին թեժ պայքար է սպասվում։ Մեր դիրքորոշումն այս հարցում ակնհայտ է՝ մենք գնում ենք հաղթելու։ Մյուս համայնքներում ևս գործընթացներ կլինեն»,- վստահեցրել է պատգամավորը՝ հավելելով, որ մի շարք համայնքներում կառաջադրվեն ընդդիմության այլ ներկայացուցիչներ։

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը աջակցել է գործընկերոջը։ Նրա խոսքով՝ ՏԻՄ առաջիկա ընտրություններում Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը բավականին լուրջ փորձություններ են սպասվում։

Նա, մասնավորապես, նշել է, որ այն համայնքներում, որտեղ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը թեկնածուներ չի առաջադրել, տեղի կունենա դաշինքի նիստ, որտեղ որոշում կկայացվի ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ։