Թաիլանդի արևելյան ափերի մոտ փոթորկի հետևանքով ձկնորսական նավ է խորտակվել․ անձնակազմի յոթ անդամ համարվում է անհետ կորած։ Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտնել է «Khaosod» թերթը։

Դեպքը տեղի է ունեցել Չոնբուրի նահանգի Սատահիպ շրջանի ծովային ակվատորիայում։ Նավը խորտակվել է ուժգին ալեկոծության և փոթորկի պատճառով։

«Անձնակազմի 13 անդամ փրկվել է, ևս յոթը համարվում են անհետ կորած»,- ասված է հոդվածում։

Ռազմածովային ուժերի 1-ին տարածաշրջանային հրամանատարությունը՝ տեղական ձկնորսական կազմակերպությունների հետ համատեղ, նավեր է ուղարկել որոնողափրկարարական գործողություն իրականացնելու համար։ Միջոցներ են ձեռնարկվում նաև խորտակված նավը ափ դուրս բերելու ուղղությամբ։