Սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին NEWS.am—ին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Ծրագրված են.

·         մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ,

·         փաստաթղթերի ստորագրում,

·         նախարարի ելույթները թեմատիկ միջոցառումներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Նիկոլ Փաշինյանի հետ բացի Արարատ Միրզոյանից, ԱՄՆ են մեկնել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Փոխնախարարներից Նյու Յորք են մեկնել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

ԱՄՆ են գնացել նաև Արարատ Միրզոյանի կինը, ով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենն է ու ԱԺ նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։