News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան անհայտ անձը դանակի մահացու հարվածներ է հասցրել գործարարին, ով, որոշ տվյալներով, Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Քննչական կոմիտեի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Ստուկալովը չի հաստատել, բայց եւ չի հերքել այդ տեղեկությունը: Նա միայն հայտնել է, որ հանցագործության վարկածներից մեկը սպանվածի ձեռնարկատիրական գործունեությունն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Lotte Plaza հյուրանոցի մոտ` Մոսկվայի կենտրոնում հանդուգն սպանություն է եղել: Դիմակավորված տղամարդը հարձակվել է մոտ 50 տարեկան անձի վրա եւ դանակի հարվածներ է հասցրել: Դրանից հետո հանցագործը մեքենայով թաքնվել է դեպքի վայրից:

Life News-ի փոխանցմամբ, սպանվածը գործարար Հովիկ Մուրադյանն է: Նա հյուրանոց հանդիպման էր եկել: «Երբ Մուրադյանը դուրս է եկել մեքենայից, նրան խակի գույնի հագուստով տղամարդ է մոտեցել: Հասնելով գործարարին` հանցագործը դանակի երկու հարվա է հասցրել»: Ըստ կայքի, Հովիկ Մուրադյանը 90-ականների սկզբին եղբոր հետ հիմնադրել էր «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ