News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեզ այդպես էլ չի հաջողվել կապվել ռուսական «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի տեղակալ, տեղեկատվական ծրագրերի տնօրինության ղեկավար Կիրիլ Կլեյմենովի հետ՝ կապված Իրադա Զեյնալովայի աղմկահարույց ռեպորտաժի հետ: Կիրիլ Կլեյմենովի ընդունարանի աշխատակից աղջիկը NEWS.am-ին հայտնել է, որ մեկնաբանության համար ավելի ճիշտ կլինի դիմել «Կիրակնօրյա ժամանակ» տեղեկատվական-վերլուծական  ծրագրի խմբագրությանը, որի կիրակնօրյա թողարկման ժամանակ էլ հենց հնչել է ապատեղեկատվությունը, թե իբր Մաքսային միությունը մերժել է այդ կառույցին անդամակցելու Հայաստանի ցանկությունը:

Ընդունարանում տրամադրել են «Կիրակնօրյա նորությունների» խմբագրության հեռախոսահամարը, սակայն հարցին, թե կոնկրետ ում պետք է դիմել, պատասխանել են. «Զանգահարեք, հայտնեք հարցը... դիմեք հեղինակին»: Հարցին, թե ով է այդ ծրագրի խմբագիրը, հնչել է պատասխան. «Կիրիլ Կլեյմենովը, սակայն նրա հետ խոսել չի հաջողվի»:

Նշենք, որ այդպես էլ չի հաջողվել զանգահարել «Կիրակնօրյա նորությունների» խմբագրություն:

Հիշեցնենք, որ պետության կողմից ֆինանսավորվող ռուսական «Առաջին ալիքի», «Կիրակնօրյա ժամանակ» տեղեկատվական-վերլուծական ծրագրի երեկվա թողարկման ժամանակ, ապատեղեկատվություն է հաղորդվել՝ կապված, մասնավորապես, Մաքսային միությանը Հայաստանի միանալու եւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին նրա մասնակցության հետ:

Ապատեղեկատվության հեղինակը, որը վերաբերում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնված հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, ծագումով ադրբեջանցի հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան է: Իր մեկնաբանության մեջ, որը վերաբերում է օրերս Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին, նա նշել է. «Ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է, ուստի այդ կառույցին միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտակա հեռանկարում դա այդպես էլ կմնա որպես ցանկություն՝ Ադրբեջանի հետ ԼՂ հարցի շուրջ ունեցած չլուծված տարածքային հարցի պատճառով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ