News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքով հակահայկական հաղորդման հեռարձակումը խայտառակություն էր: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն անընդունելի են համարել այդ հաղորդումը, ու այդ մասին պաշտոնապես տեղեկացրել են արտգործնախարարության խողովակներով: «Դա երրորդ կողմի ցանկությունն էր, որն իրականություն չդարձավ»,- ասաց Շ. Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ռուսական «Առաջին ալիքի» «Կիրակնօրյա ժամանակ» տեղեկատվական-վերլուծական ծրագրի թողարկման ժամանակ ադրբեջանցի լրագրողուհի Իրադա Զեյնալովան ասել է. «Ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է, ուստի այդ կառույցին միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտակա հեռանկարում դա այդպես էլ կմնա որպես ցանկություն՝ Ադրբեջանի հետ ԼՂ հարցի շուրջ ունեցած չլուծված տարածքային հարցի պատճառով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ